Բաժիններ՝

Ասիայում անգլալեզու երկրների թվը կավելանա ևս մեկով

Ասիայում կհայտնվի եւս մեկ անգլալեզու երկիր: Թայվանն անգլերենը պաշտոնական լեզու կճանաչի 2019 թվականին: Այդ մասին, ինչպես գրում է Hong Kong FP-ն, հայտարարել է Թայվանի վարչապետ Ուիլյամ Լայը։

Նա ասել է, որ նորամուծությունը պետք է բարձրացնի անգլերենի տիրապետման մակարդակը թայվանցիների շրջանում եւ օգնի նրանց՝ հնարավորություններ գտնել արտասահմանում աշխատելու համար:

Ծրագիրը երկլեզու դպրոցների ստեղծում է նախատեսում ամբողջ երկրում, որտեղ անգլերենը դասավանդվելու է առաջին դասարաններից: Նախաձեռնությունը Թայվանը կդարձնի բազմալեզու երկիր, հայտարարել է Լայը:

Ինչպես նշում է հրատարակությունը, կղզում խոսում են նաեւ չինարեն (բնակչության 83,5 տոկոսը տանը խոսում է այդ լեզվով), թայվաներեն (81,9 տոկոս), հաքա բարբառով (6,6 տոկոս) եւ այլ լեզուներով:

2017 թվականին Թայվանում օրենք է ընդունվել տեղական լեզուների մասին, որի համաձայն, տեղաբնիկների լեզուները պաշտոնական են համարվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս