Facebook-ը նպատակ է դրել մինչև 2020 թվականի վերջն ամբողջովին անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների
Facebook ամերիկյան ընկերությունը նպատակ է դրել իր ձեռնարկությունների կողմից ջերմոցային էֆեկտ առաջացնող վնասակար գազերի արտանետումները կրճատել 75 տոկոսով եւ մինչեւ 2020 թվականի վերջն անցնել էներգիայի ամբողջովին վերականգնվող աղբյուրների։
«Այսօր մենք պարտավորություն ենք ստանձնում 75 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումը եւ մինչեւ 2020 թվականի վերջը մեր գլոբալ օպերացիաների իրականացումն ամբողջությամբ ապահովել Էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին»,-ճշտել են Facebook-ում: 2013 թվականից ի վեր ընկերությունը կնքել է ավելի քան 3 գիգավատ էլեկտրաէներգիայի գնման պարտավորագրեր, որն ստացվել է արեւային մարտկոցների եւ հողմային էլեկտրակայանների հաշվին: Այդ ծավալից ավելի քան 2,5 գիգավատը բաժին է ընկնում վերջին օրացուցային տարվան:
Աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող սոցցանցերից մեկի օպերատորը հիշեցրել է, որ մնում է կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի ակտիվ կողմնակիցը: Օգոստոսի 28-ին հայտարարված պլանները նախապատրաստվել են այդ գլոբալ համաձայնագրի հաշվառմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: