Բաժիններ՝

«Ռեալը» կվաճառի Մարսելոյին, եթե կարողանա ստորագրել Ալոնսոյին

Արքայական ակումբը մտադիր է ստորագրել «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյին:

Թիմից Թեո Էրնանդեսի տեղափոխվելուց հետո, Մարսելոն մնաց «Ռեալի» միակ նոմինալ ձախ պաշտպանը: Ընդ որում, հաղորդվում է, որ «Յուվենթուսը» պատրաստ է բրազիլացու համար վճարել 50 մլն եվրո:

Արքայական ակումբը Մարսելոյի փոխարինողին տեսնում է՝ ի դեմս «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի: Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, մոտակա 48 ժամերի ընթացքում «Ռեալն» իր բոլոր ուժերը կներդնի Ալոնսոյին ստանալու համար: Եթե մադրիդցիների մոտ դա ստացվի, նրանք պատրաստ են Մարսելոյին վաճառել «Յուվենթուսին»:

Ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն արդեն հասցրել է դառնալ 1 գոլի և 1 փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Չելսին» Մարկոս Ալոնսոյի համար ցանկանում է ստանալ 60 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս