Բաժիններ՝

Forbes-ը կազմել է ամենաազդեցիկ ռուսաստանցիների իր առաջին վարկանիշը

Forbes-ը նոր վարկանիշ է հրապարակել: Այն բաղկացած է ռուսաստանցի հարյուր ամենաազդեցիկ պաշտոնյաններից, գործարարներից, թոփ-մենեջերներից եւ ուժայիններից: Առաջին տեղն զբաղեցրել է Վլադիմիր Պուտինը։

Առաջին տասնյակում նաեւ տեղ են գտել՝ «Սբերբանկ»-ի վարչության նախագահ Գերման Գրեֆը (երկրորդ տեղ), «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, «Ռոսնեֆտ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը, կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը, «Սուրգուտնեֆտեգազ»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Բոգդանովը, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսաստանի երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը եւ «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը (տասներորդ տեղ):

Երկրորդ տասնյակում են՝ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը, Հետաքննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը. գործարարներից՝ Միխայիլ Ֆրիդմանը, Անդրեյ Կոստինը, Վլադիմիր Պոտանինը, Ալեքսեյ Մորդաշովը, Լեոնիդ Միխելսոնը:

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ 30-րդը: Ցուցակը եզրափակում է ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են՝ ընկերության աշխատակիցների թիվը եւ հասույթի չափը, մարդկանց կյանքի վրա անմիջականորեն ազդելու հնարավորությունը, ինչպես նաեւ ՌԴ նախագահի եւ իշխող կուսակցության հետ սերտ կապեր ունենալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս