Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը ցանկանում է հասնել համընդհանուր ներառական կրթության անցնելուն

ՀՀ կրթության և գիտության նախարարության համար ամենակարևոր գործառույթներից է Հայաստանում համընդհանուր ներառական կրթության անցնելը:

Այս մասին, Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Խորհրդակցության ընթացքում տարբեր դպրոցների տնօրեններ բարձրաձայնեցին ներառական կրթության վերաբերյալ իրենց մտահոգությունները: Խոսելով համընդհանուր ներառական կրթության անցնելու մասին՝ նախարարը նշեց, որ այդ հանգամանքը հասարակությանն այլ հաջողությունների կհասցնի:

«Ներառական կրթության համընդհանուր ներառման հասնելը պետք է ոչ միայն հաշմանդամություն ունեցող աշակերտներին, այլև ողջ հասարակությանը։

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը շեշտեց, որ այդ համակարգին անցնելուց հետո որակյալ կրթության համար պետք է վերանայել դասարաններում աշակերտների քանակը։

Նախարար Հարությունյանն ի պատասխան նշեց, որ, թեև այս պահին այդ հարցի կարգավորման բանաձև չկա, սակայն կիսում է մտահոգությունը, որ դասարանների համար սահմանված երեխաների առավելագույն թիվը՝ 35-ը, շատ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031