
«One Caucasus 2018» փառատոնին հրավիրված են նաև Հայաստանի երաժիշտները One Caucasus 2018aucasus 2018

ԱՄՆ-ը, Հայաստանը, Սենեգալը, Իրանը, Լեհաստանը եւ Ադրբեջանը ներկայացնող երաժիշտները ելույթ կունենան «One Caucasus 2018» միջազգային փառատոնում, որը հինգերորդ անգամ Վրաստանում կանցկացվի սեպտեմբերի 1-ին եւ 2-ին, տեղեկացնում է Sputnik-ը:
Փառատոնի գլխավոր նպատակը, որի դռները բաց են բոլոր ցանկացողների համար, ոգեշնչող, խաղաղ եւ անվտանգ տարածության ստեղծումն է Կովկասում ապրող երիտասարդության համար:
Այս տարի փառատոնը փոխել է իր անցկացման վայրը. Մառնեուլի շրջանի Ծերակվի գյուղից այն տեղափոխվել է Բոլնիսի շրջանի (Քվեմո-Քարթլիի տարածաշրջան) Պոլադաուրի գյուղ:
Հայաստանից ելույթ կունենա Tmbata Orchestra-ն, որը կկատարի ավանդական հայկական ֆոլկլորային երաժշտություն՝ այլ երկրների ֆոլկ-մոտիվների հետ միասին, եւ Nemra այլընտրական ռոք-խումբը:
Փառատոնի ծրագրով ավանդաբար պլանավորված են տարբեր կինոցուցադրումներ, տնայնագործական արտադրանքի տոնավաճառներ, թեմատիկ սեմինարներ եւ մանկական գոտի: