Բաժիններ՝

Օբլակը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ

Ինչպես հաղորդում է AS-ը, «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ:

Ըստ պարբերականի տեղեկության՝ 25-ամյա սլովենացի դարպասապահը հիասթափվել է իսպանական թիմի ղեկավարությունից, որը հրաժարվել է բանակցություններ վարել դարպասապահի նոր պայմանագրի վերաբերյալ դեռ նախորդ տարի: Բացի այդ, ակումբը խախտել է Օբլակի հետ ունեցած մի շարք պայմանավորվածություններ: Հիշեցնենք, որ Օբլակի և «Ատլետիկոյի» միջև ընթացիկ պայմանագիրը գործում է մինչև 2021 թվականը: Սլովենացու հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո:

Ավելի վաղ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված էին «Չելսին» և ՊՍԺ-ն, բայց երկու թիմերն էլ արդյունքում ձեռք բերեցին այլ դարպասապահներ:
25-ամյա դարպասապահն «Ատլետիկո» տեղափոխվեց «Բենֆիկայից» 2014թ. ամռանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս