Բաժիններ՝

ԶԼՄ-ները հաշվել են, թե աստղերն ու միլիարդատերերը որքան են վաստակում 1 ժամում

Business Insider նորությունների պորտալը հաշվել է, թե որքան փող են մեկ ժամում վաստակում շոու բիզնեսի ամենահայտնի աստղերն ու միլիարդատերերը: Հաշվարկը կատարվել է հայտնիների եկամուտների վերաբերյալ Forbes հանդեսի տեղեկատվության հիման վրա։

Վարկանիշի առաջատարը դարձել է դերասան Ջորջ Քլունին՝ ժամում 27 հազար 283 դոլար վաստակով: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է ռեալիթի շոուի աստղ եւ մոդել Քայլի Ջենները՝ ժամում 19 հազար 6 դոլար աշխատավարձով: Եռակը եզրափակել է դերասան Դույեն Ջոնսոնը՝ 14 հազար 155 դոլար ժամադրույքով:

Ցուցակում նրանց հաջորդում են դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը (9 988 դոլար), բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (9 760 դոլար), ինչպես նաեւ երգչուհի Թեյլոր Սվիֆթը (9 132 դոլար) եւ Բեյոնսեն (6 849 դոլար):

Միլիարդատերերի վարկանիշում առաջին հորիզոնականը մեծ առավելությամբ զբաղեցրել է Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը ժամում վաստակում է 4 մլն 474 հազար 885 դոլար: Երկրորդ դիրքն զբաղեցրել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 1 մլն 712 հազար 328 դոլար ցուցանիշով:

Նաեւ վարկանիշում տեղ են գտել Walmart-ի ղեկավար Էդիս Ուոլթոնը (1 392 694 դոլար), ներդրող Ուորեն Բաֆեթը (958 904 դոլար), Alphabet-ի հիմնադիր Լարի Փեյջը (924 657 դոլար), Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը (684 931 դոլար), ինչպես նաեւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (456 621 դոլար), հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս