
«Չեմ կարծում, որ կվերադառնամ «Յունայթեդ»». Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ջերարդ Պիկեն հայտարարել է, որ չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Չեմ կարծում, որ կվերադառնամ «Յունայթեդ»: Ես շատ ուրախ եմ «Բարսելոնայում»:
Սա իմ տունն է, այստեղ է իմ ընտանիքը, իմ ընկերները, ես խաղում եմ այն ակումբի համար, որի մասին միշտ երազել եմ: Հույս ունեմ, որ ակումբի հետ ավելի շատ տիտղոսներ կնվաճեմ»,- ասել է Պիկեն:
Հիշեցնենք, որ 2004-ից մինչև 2008 թվականը Պիկեն խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Սիրարփի Աղաբաբյան