Բաժիններ՝

««Ռեա՞լ»: Ես դեռ պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ». Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը:

«Տեղափոխություն «Ռեա՞լ»: Ես գործող պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ: Ես մնում եմ Փարիզում: «Ես այստեղ էի «Բարսելոնայի» մարզմանը, որպեսզի շփվեմ նախկին թիմակիցներիս հետ: Ես չէի ցանկանա հանդիպել նրանց հետ Չեմպիոնների լիգայում»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Ավելի վաղ հաղորդվում է, որ «Ռեալը» հետաքրքրված է Նեյմարի տրանսֆերով:
Տվյալ պահին ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է անցկացնում ՊՍԺ-ի նկատմամբ, որը մեղադրվում է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման մեջ:

Հնարավոր է, որ փարիզեցիները ստիպված լինեն վաճառել Նեյմարին և Կիլիան Մբապեին, որպեսզի կրճատեն պարտքերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս