Բաժիններ՝

Ֆուտբոլի Մ-17 հավաքականը պարտվեց Չեռնոգորիային

Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների թիմը պարտվել է ընկերական խաղում:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում ազգային թիմը մրցում էր Չեռնոգորիայի նույն տարիքային հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը պարտվել է 1:4 հաշվով:

Չեռնոգորիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Դեյան Պերովիչը (22), Ալդին Դրնդարը, (42) Անդրիյա Կոլունջիչը (46) և Լազար Բալտիչը (63): Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը խփեց Ռոման Միքայելյանը:

Թիմերի երկրորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս