
«Ես ավելի շատ տիտղոս եմ հաղթել ԱՊԼ-ում, քան մնացած 19 մարզիչները միասին». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն արտահայտվել է «Տոտենհեմից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:3):
«Անցած տարի մենք այստեղ պարտվեցինք «Սևիլիային», և մեզ սուլում էին: Որովհետև դրան էինք արժանի, մենք բավարար լավը չէինք, մենք բավարար վտանգավոր չէինք, «Սևիլիան» արժանի էր հաղթանակի: Իսկ այսօր թիմը հեռացավ դաշտից 0:3-ից հետո, իսկ երկրպագուները ծափահարում էին, որովհետև մենք արժանի էինք:
Իսկ գիտե՞ք՝ ինչ է դա նշանակում: 3:0-ն հաշիվն է, բայց 3-ը նաև տիտղոսների քանակն է, որը ես հաղթել եմ ԱՊԼ-ում: Ես ավելի շատ տիտղոս եմ հաղթել ԱՊԼ-ում, քան մնացած 19 մարզիչները միասին: Երեքն իմն են, երկուսը՝ նրանցը: Հարգենք»,- Մոուրինիոյին է մեջբերում The Telegraph-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը