«ԵՏՀ իրավական վարչության պետի տեղակալի պաշտոնը պետք է համալրի ՀՀ ներկայացուցիչ». Զեյնալյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական վարչության պետի տեղակալի պաշտոնը թափուր է, և այն պետք է համալրի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Այդ իսկ պատճառով հորդորում եմ պաշտոնին համապատասխանող և հետաքրքրված բոլոր իրավաբաններին առաջադրել իրենց թեկնածությունը: Գործընթացը բաց ու թափանցիկ է, թեկնածություն ներկայացնելու ժամանակը, ափսոսում եմ, սակայն՝ կարճ»,- գրել է Զեյնալյանը:

Բոլոր պահանջվող որակներն ու այլ մանրամասները տեղադրված են Արդարադատության նախարարության կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031