
Ներկայացվել է Ազգերի լիգայի գնդակը

Ֆուտբոլի եվրոպական միությունը` ՈՒԵՖԱ-ն, հանրության դատին է հանձնել Ազգերի լիգայի գնդակը:
Այս մասին գրում է Footyheadlines.com կայքը: Գնդակն արտադրել է գերմանական Adidas մարզական ընկերությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը «Ազգերի լիգա»-ի 4-րդ խմբում է: Հայաստանի ազգային թիմն ընդգրկվել է 4-րդ խմբում և կմրցի Մակեդոնիայի, Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ: Ազգային թիմն առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին Երևանում՝ մրցելով Լիխտենշտեյնի ընտրանու հետ: