
«Ես սիրում եմ քեզ, մարդ». հուզիչ տեսանյութ մարդկանց և կենդանիների կապվածության մասին

Դուք կարծում եք՝ սիրել կարող են միայն շները, կատուները եւ թութակները: Այս հուզիչ տեսանյութը ձեզ կապացուցի, որ բնավ էլ այդպես չէ: Ցանցում ընտանի կենդանիները զվարճալի եւ վիրուսային տեսանյութերի մեծ մասի գլխավոր հերոսներն են: Իրենց գործողություններով, արձագանքներով եւ զավեշտալի արարքներով նրանք նվաճում են միլիոնավոր մարդկանից սրտերը:
Բայց պակաս հետաքրքիր չեն նաեւ վայրի կենդանիները, որոնք, կարելի է կարծել, այնքան էլ կապված չեն մարդկանց եւ երբեք մտերիմ չեն եղել նրանց հետ։Այս տեսանյութում կարելի է տեսնել ե՛ւ մարդկանց գգվող ծովաշներ, ե՛ւ կատաղի գայլեր, որոնք «համբուրում են» մարդուն: Կապիկներ, որմզդեղններ, կոալաներ, պանդաներ, պինգվիններ. հազիվ թե դուք նրանց որպես ընտանի կենդանիներ պահեք, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն կարող զգացմունքներ տածել ձեր նկատմամբ:
https://www.facebook.com/makatakaru/videos/231166037599884/