Բաժիններ՝

Բացահայտվել է Մեգան Մարքլի իդեալական լուսանկարների գաղտնիքը

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը բացատրել է, թե ինչպես է իրեն հաջողվում լավ տեսք ունենալ յուրաքանչյուր լուսանկարում: Նրա խոսքից մեջբերում է արել The Sun ռեսուրսը:

Պարզվում է, որ Մեգանի հայրը՝ բեմադրիչ-օպերատոր Թոմաս Մարքլը, վաղ տարիքից դստերը սովորեցրել է աշխատել խցիկի հետ: «Նա ինձ սովորեցրեց երախտապարտ լինել, միշտ ժամանել ժամանակին, խմել Arnold Palmers կոկտեյլ, գտնել ամենալավ լույսը, երբ ինձ լուսանկարում են եւ շատ այլ բաներ»,- պատմել է նախկին դերասանուհին:

Նա հավելել է, որ հայրը միշտ շատ բան էր «ներդնում» իր կարիերայում եւ անկեղծորեն ցանկանում էր, որ իր դուստրը երջանիկ լինի:

«Նա լիցքավորում էր իմ ավտոմեքենան, երբ ես վազում էի կաստինգների, որ դերասանուհի դառնամ: Նա հավատում էր այդ վիթխարի երազանքին, երբ ես այն անիրականանալի էի համարում»,- խոստովանել է Մարքլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031