Բաժիններ՝

Մահացել է ամերիկացի հայտնի դրամատուրգ Նիլ Սայմոնը

Օգոստոսի 26-ին 91 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի հայտնի դրամատուրգ Նիլ Սայմոնը: Այդ մասին հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով նրա ընկերոջը՝ Բիլ Էվանսին: Սայմոնը կյանքից հեռացել է Մանհեթենի հիվանդանոցում՝ թոքաբորբի պատճառով:

Նիլ Սայմոնը Բրոդվեյի ամենահայտնի դրամատուրգներից մեկն էր: Ինչպես գրում է Fox News-ը, «Տարօրինակ զույգը», «Բոկոտն զբոսայգով» եւ «Երկրորդ ավենյուի գերին» կատակերգությունների հեղինակին հաճախ համարում էին «աշխարհում ամենահանրաճանաչ դրամատուրգը Շեքսպիրից հետո»:

Դրամատուրգը գրել է տասնյակ պիեսներ, սցենարներ հինգ մյուզիքլների համար եւ երկու հատոր հուշագրություններ: 1960-ական թվականների վերջին եւ 1980-ականների կեսերին Բրոդվեյում միաժամանակ ներկայացվում էին նրա չորս շոուները: Նիլ Սայմոնն ստացել է Թոնի մրցանակներ «Տարօրինակ զույգի», «Բիլոքսի Բլյուզի» եւ «Յոնքերսում կորածի» համար:

Դրամատուրգը Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրէր, հաղորդել է ՌԻԱ նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս