Ձեր հասակը շատ բան կպատմի ձեր մասին
Շատ քչերին է հայտնի, որ մարդու հասակը նրա մասին այնպիսի գաղտնիքներ կարող է հայտնել, որոնց մասին վերջինս կգերադասեր լռել։
Եվ այսպես, ի՞նչ կարող է պատմել ձեր հասակը ձեր մասին։
Մինչև 140 սմ
Դուք այն մարդկանցից եք, ովքեր անընդհատ ինքնակատարելագործվում են ու կանգ չեն առնում ձեռք բերածի վրա ու երբեք չեն գոհանում դրանով։ Ձեր ժամանակի մեծ մասը դուք աշխատավայրում եք անցկացնում ու ուզում եք շրջակա աշխարհն ավելի լավը դարձնել, քան այն այժմ կա։
140-150 սմ
Դուք երազող եք, բայց ոչ նրանցից, ովքեր երազում են բազմոցին պառկած։ Դուք սովոր եք կյանքի կոչել ձեր բոլոր երազանքները ու ինչ-որ նոր բան փնտրել։ Կյանքում շատ բաներ դուք չափազանց մոտ եք ընդունում սրտին և հենց այդ պատճառով էլ հաճախ եք տառապում։
150-160 սմ
Դուք շատ ուժեղ զարգացած կանխազգացում ունեք, շատ զգացմունքային եք ու ունակ եք մարդկանց լավ ճանաչել։ Դուք չափազանց շատ եք գնահատում անձնական տարածք ասվածը ու գերադասում եք հաճախ գտնվել միայնության մեջ։
160-170 սմ
Դուք սիրում եք շփում, ծանոթություններ նոր մարդկանց հետ։ Դա ձեզ մեծ հաճույք է պատճառում։ Ամենաշատն այս աշխարհում դուք գնահատում եք ճշմարտությունն ու պատրաստ եք այն մինչև վերջ պաշտպանել։
170-180 սմ
Դուք այն մարդկանցից եք, ովքեր ամեն ինչ իրենք են անում, սովոր չեք կարևոր գործերն ուրիշներին հանձնարարել։ Ոչ մի բարդություն ձեզ համար սարսափելի չէ, ընդհակառակը, ձեզ համար դա ազարտ է։
180-190 սմ
Դուք այն մարդկանցից եք, ում մասին ասում են՝ մեծ սիրտ ունի, ով նախ և առաջ ձգտում է երջանկացնել իր մտերիմներին։ Դուք հակված եք նաև անպատասխան սիրահարվել, բայց երբևէ դուք հաստատ կհանդիպեք ձեր կեսին։
190 և բարձր…
Սթրեսակայունությունը ձեր գլխավոր հատկանիշն է։ Ցանկացած իրավիճակում դուք ունակ եք հանգիստ մնալ ու սթափ գլխով լուծել խնդիրները։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը