
Google-ը գործարկել է «ինքնաոչնչացվող» էլեկտրոնային նամակների ուղարկման գործառույթը

«Ինքնաոչնչացվող» էլեկտրոնային նամակների ուղարկման գործառույթը հասանելի է դարձել Google-ի փոստի բոլոր օգտատերերի համար: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Այժմ Gmail-ի օգտատերերը, ներառյալ նրանք, ովքեր փոստն օգտագործում են շարժական սարքերում, կարող են նամակ ուղարկելիս մատնանշել այն ամսաթիվը, երբ այն ինքնաբերաբար կհեռացվի Google-ի սերվերներից եւ ստացողի փոստարկղից: Նամակի ոչնչացման ժամկետը մեկ օրից մինչեւ հինգ տարի է: Բացի այդ, նման նամակները հնարավոր չի լինի վերաուղարկել այլ մարդկանց, տպել կամ պատճենահանել դրանց բովանդակած տեքստը: Նաեւ Gmail-ը հնարավոր է դարձրել արդեն ուղարկված նմակների խմբագրումը շարժական սարքերի համար: Այդպիսով՝ օգտատերերը կարող են շտկել վրիպակները կամ ընդհանրապես ջնջել արդեն ուղարկված նամակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: