Բաժիններ՝

Անտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում է

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկը:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմում տիրող լարված իրավիճակից՝ կապված ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի և կիսապաշտպան Պոլ Պոգբայի միջև առկա կոնֆլիկտին:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդն է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Կոնտեն գլխավորեց «Չելսին» 2016-18թթ.:

Նրա ղեկավարությամբ ակումբը հաղթեց Անգլիայի առաջնությունը և երկրի Գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս