Բաժիններ՝

Մարկոս Պիզելին ընդգրկվել է Ղազախստանի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ներկայացրել է Պրեմիեր-լիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Տուրի լավագույն ֆուտբոլիստների թվում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Ղազախստանի առաջնության 23-րդ տուրում «Ակտոբե»-ն հյուրընկալվելիս ոչ-ոքի` 0:0 հաշվով է ավարտել հանդիպումն «Ակժայիկ»-ի հետ, իսկ Պիզելին մասնակցել է գրեթե ամբողջ հանդիպմանը` փոխարինվելով մրցավարի ավելացված ժամանակում:

«Պիզելին խաղի ամենաակտիվ մասնակիցներից էր և մրցակցի պաշտպանությունը մշտական լարվածության մեջ էր պահում: Մարկոսը 6 հարված է կատարել մրցակցի դարպասին, 5 անգամ արդյունավետ կերպով շրջանցել է մրցակիցներին, ստիպել է իր նկատմամբ կանոնները խախտել 4 անգամ և մրցակցի տուգանային հրապարակ է ուղարկել երեք սուր փոխանցում:

Մարկոս Պիզելին նաև 7 անգամ խլել է գնդակը: Գործողությունների ինդեքսը 245 է»,- այսպես է բնութագրել Մարկոսի խաղը Ղազախստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031