
Շատ արագ պատրաստվող բուլկիներ՝ առանց ձվի և դրոժի

Բաղադրիչներ
- Ալյուր – 350 գ
- Յոգուրտ (առանց հավելումների) կամ թթվասեր, կեֆիր, մածուն – 300 գ
- Աղ – 1/2 թ/գ.
- Շաքարավազ (եթե պատրաստում եք քաղցր տարբերակը, ապա ավելի շատ) – 2 թ/գ
- Փխրեցուցիչ – 2 թ/գ
- Բուսայուղ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Խառնել ալյուրը, աղը, փխրեցուցիչը և շաքարավազը:
- Առանձին խառնել յոգուրտը և բուսայուղը:
- Մաս-մաս ավելացնել ալյուրը և խմոր հունցել:
- Խմորը դնել ալյուրապատ հարթության վրա և բաժանել 8-10 հավասար կտորների:
- Յուրաքանչյուր բուլկին ձևավորել և շարել պերգամենտով պատված տապակին:
- Թխել 210 աստիճան ջեռոցում 15-20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը