Բաժիններ՝

«Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդին» դժվար կլինի տեղ գրավել թոփ-4-ում». Ժոզե Մոուրինիո

Ձեր սիրելի սերիալի նոր սերիան:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին ծանր պայքար է սպասում Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար:

«Մեր առջև դժվար խնդիր է կանգնած, որովհետև նախորդ մրցաշրջանում շատ դժվար էր 2-րդ տեղը գրավելը: Այս մրցաշրջանում շատ դժվար կլինի տեղ գրավել թոփ-4-ում յուրաքանչյուր թիմի համար:

«Լիվերպուլն» ուզում է հաղթել տիտղոսը ցնցող տրանսֆերների շնորհիվ: «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» ֆանտաստիկ թիմեր ունեն: «Տոտենհեմին» հաջողվեց պահպանել իր առաջատարներին: Նրանք կարող են ծախսել 200 մլն ֆունտ, եթե վաճառեն Էրիկսենին կամ Քեյնին: «Արսենալն» ավելի լավ տեսք կունենա, չնայած պարտություններին: Սա շատ ծանր մրցաշրջան է լինելու»,- Մոուրինիոյին է մեջբերում Goal-ը:

Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» գրավեց 2-րդ տեղը՝ հետ մնալով «Մանչեսթեր Սիթիից» 18 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս