«Հանուն «Չելսիի» կթողնեմ ծխելը». Մաուրիցիո Սարի
Իտալացին աշխատում է թիմի բարօրության համար:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կթողնի ծխելը Լոնդոնում աշխատելու ժամանակահատվածում:
«Առաջին խաղակեսի վերջում ես ավելի շատ ուզում էի, որ մրցավարը սուլեր, քան ես ծխեի: Ես պատրաստվում եմ թողնել ծխելը մեկ-երկու տարի, իսկ հետո նորից կսկսեմ ծխել»,- նշել է Սարին, ով, ըստ շշուկների, ծխում է օրական 80 հատ գլանակ:
Անգլիայի առաջնության 2018-19թթ. մրցաշրջանի մեկնարկային 2 խաղերում «Չելսին» հաղթեց «Հադերսֆիլդին» (3:0) և «Արսենալին» (3:2):
Պատրաստեց Անի Գաբուզյանը