Բաժիններ՝

Բրիտանիայում Դաունի ախտանիշով մոդելը դարձել է գեղեցկության մրցույթի հաղթող

Բրիտանացի մոդել Քեյթ Գրանտը դարձել է Դաունի ախտանիշով առաջին մոդելը, որին հաջողվել է հաղթել գեղեցկության միջազգային մրցույթում: Այդ մասին գրել է Daily Mail-ը:

Աղջիկը հաղթանակ է տարել Ultimate Beauty of The World մրցույթում, որի հիմնական սկզբունքը մասնակիցների բազմազանությունն է. այստեղ կարող են մրցել աղջիկներ՝ անկախ քաշից, տարիքից եւ ընտանեկան կարգավիճակից:

Մրցույթն անցկացվում է տարիքային երեք կատեգորիաներով՝ երեխաներ, դեռահասներ եւ 20-ից բարձր տարիքի աղջիկներ: Ընդամենը մրցույթին, որն անցկացվել է Հյուսիսային Իռլանդիայի Փորթադաուն քաղաքում, մասնակցել են ամբողջ աշխարհից ժամանած 40 աղջիկներ:

Հաղթանակը 19-ամյա աղջկան հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում մասնակցել ֆոտոսեսիաների եւ տարբեր միջոցառումների, որոնք անցկացվում են մրցույթի կազմակերպիչների կողմից: Բացի այդ, նա հաջորդ տարի կընդգրկվի մրցույթի ժյուրիի կազմում: Նրա մոր խոսքով՝ Քեյթը մոդելի կարիերայի մասին երազում էր 13 տարեկանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս