
Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կներկայացվի Վինձորի դղյակում կազմակերպվող ցուցահանդեսում

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կդառնա ցուցահանդեսի ցուցանմուշ, որը կանցկացվի Բերքշիրի կոմսության Վինձորի դղյակում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Սպասվում է, որ թագավորական ընտանիքի հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհից կժամանեն Վինձոր, որպեսզի անմիջականորեն տեսնեն հագուստը:
Ցուցադրանքի բացման ամսաթիվը խոստացել են հայտարարել ավելի ուշ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մարքլի պսակադրության զգեստը նստել է ավելի քան 200 հազար ֆունտ: Դքսուհին դրա հեղինակ է ընտրել ֆեմինիստուհի եւ սեռերի հավասարության եռանդուն պաշտպան Քլեր Ուեյթ Քելլերին: Մարքլը որոշել է աջակցել Ուեյթ Քելլերին եւ այդ կերպ հրապարակավ իր հարգանքը հայտնել կին-դիզայներներին: