
«Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է:
ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին:
2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին:
Ինչպես ասացի օգոստոսի 17-ին, տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է: Մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում:
Բայց կարեւոր է, որ կառավարությունը այս առումով վարում է հավասարակշռված եւ շրջահայաց քաղաքականություն՝ տնտեսական ցնցումներից զերծ մնալու համար: Ուրախ եմ, որ այդ քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունքներ:
Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնես արեք Հայաստանում: Սա մի երկիր է, որտեղ կարելի է գործել, վաստակել, զարգանալ՝ օրինական եւ հավասար դաշտում»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2135847700068947?__xts__[0]=68.ARDU580BtltjEcQ3Ep4qo7kJ7agN0sdpSbXVDxZwipXtcI-ePLt4d_GjU7spbKheaQIRazT9dmiYRhLO2Xi8uj38xEW9CtYh2Egy6_CtecV8bL5zuBUK-cdN_CtWMRLbc_XxZlU9evsO&__tn__=-R