Բաժիններ՝

Հայտնի է տարվա լավագույն սմարթֆոնը

Աուդիո- եւ վիդեոտեխնիկայի հանդեսների եվրոպական ասոցիացիան (EISA) Huawei P20 Pro-ն ճանաչել է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը:

Փորձագետներն այդ սմարթֆոնը «ամենաառաջավորը, ինովացիոնը եւ տեխնիկապես կատարյալն» են համարել շուկայում ներկայացված բոլոր մոդելներից: Հատուկ հիշատակման է արժանացել Leica-ի արտադրության եռակի խցիկը՝ կարգաբերման եւ օգտատիրոջն օգնելու ինտելեկտուալ համակարգով:

Կազմակերպության ներկայացուցիչները նաեւ հայտարարել են լավագույն բյուջետային հեռախոսը. այն դարձել է NOA Element N10 մոդելը:

EISA ասոցիացիան միավորում է եվրոպական 19 երկրների՝ աուդիո- եւ վիդեոտեխնիկայի բնագավառում մասնագիտացած 50 հրատարակություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031