«Եթե ես ինչ-որ բան չգիտեմ, ես դա ցույց չեմ տալիս, որ ֆուտբոլիստները չկորցնեն վստահությունը». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ֆուտբոլիստների հետ աշխատելու իր մոտեցման մասին:
«Ես ձեզ ասում եմ բացարձակ ճշմարտությունը, ես բոլոր հարցերի պատասխանները չունեմ: Երբ ես չգիտեմ ինչ-որ բան, ապա խաղացողների առաջ պահում եմ ինձ այնպես, կարծես թե ունեմ լուծման իմ տարբերակը:
Եթե ես ինչ-որ բան չգիտեմ, ես դա ցույց չեմ տալիս, որ ֆուտբոլիստները չկորցնեն վստահությունը:
Ես դա անում եմ, որ նրանք վստահեն ինձ: Նրանք երբեմն հարցեր են տալիս կյանքի մասին, և մենք պետք է փորձենք լինել հոր, եղբոր կամ որդու դերերում:
Ես փորձում եմ տալ նրանց լավագույն խորհուրդները, որոնք կիրառում եմ իմ կյանքում»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան