Բաժիններ՝

Թողարկվել է հոնքերի համար նախատեսված` «պատմության մեջ լավագույն» պինցետը

Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հազարավոր գնորդներ TweezerGuru մակնիշի հոնքերի պինցետը «պատմության մեջ լավագույնն» են համարել: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Չժանգոտվող մետաղից պատրաստված փոքրիկ ունելիներն Amazon-ի առցանց-խանութում վաճառվում են մոտավորապես 10 դոլար գնով, ինչը կրկնակի էժան է նմանօրինակ արտադրանքի արժեքից: Ավելի քան 5 հազար մարդ կայքում ամենաբարձր գնահատականն է տվել այդ պինցետին:

TweezerGuru ընկերությունը հիմնադրվել է Նյու Ջերսիի նահանգում եւ առաջարկում է պրեմիում դասի կոսմետիկական միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս