Բաժիններ՝

Թուրքական դատարանը մերժել է Բրանսոնի գործով հայ փաստաբանի առարկությունը

Թուրքիայի Իզմիր քաղաքի ծանր հանցագործությունների դատարանը մերժել է կալանավորված բողոքական եկեղեցու ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի փաստաբան, դերսիմահայ Իսմայիլ Ջեմ Հալավուրթի միջնորդությունը։

Նա դատարանին դիմել է Բրանսոնի նկատմամբ սահմանված տնային կալանքը և Թուրքիայի սահմաններից դուրս գալու արգելքը վերացնելու միջնորդությամբ:

Հալավուրթը դատարանին ներկայացրած միջնորդության մեջ նշել է, որ մինչև հիմա չի ներկայացվել գեթ մեկ հստակ փաստ, որով կապացուցվի Բրանսոնի կապը Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ։ Ըստ փաստաբանի՝ անհիմն են նաև լրտեսության վերաբերյալ մեղադրանքները։

Հալավուրթը բողոքարկել է դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Բրանսոնին ազատ չարձակելու համար Միացյալ Նահանգներն արդեն մի քանի պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ:

Ի դեպ, Հալավուրթը ժամանակին զբաղվել է նաև Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ 2011թ. ապրիլի 24-ին սպանված հայ ընտանիքի զավակ Սևակ Բալըքչըի գործով։

Timeturk

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031