Տանը պատրաստվող 10 դիմակներ, որոնք կփոխարինեն բոտոքսին
Ժելատինը կոլագենի բնական աղբյուր է, որն անհրաժեշտ է մաշկի ձիգ լինելու համար:
Ժելատինային դիմակի պատրաստման կանոնները`
- օգտագործիր սովորական սննդային ժելատին
- ժելատինի վրա լցրու միայն սառը ջուր կամ կաթ, կամ խոտաբույսերի թուրմ, սակայն՝ անպայման սառը
- պահպանիր չափաբաժինները` 1 թեյի գդալ չոր ժելատինի համար՝ 7 թեյի գդալ հեղուկ
- թող, որ ժելատինի բյուրեղներն ուռչեն մի քանի ժամ, և համոզվիր, որ այլևս չեն մեծանում ծավալով
- դեմքի մաշկին քսելուց առաջ գոլորշու վրա տաքացրու ջրի և ժելատինի խառնուրդը, սակայն ոչ մի դեպքում մի եռացրու
- մի պահիր դիմակի մնացորդները. Այն մեկանգամյա օգտագործման համար է:
Ժելատինային դիմակը քսելու կանոնները`
- նախապատրաստիր մաշկդ` հանգամանորեն մաքրելով դիմահարդարումդ և օգտագործելով սկրաբ կամ պիլինգ
- նախքան դիմակը քսելը մաշկդ լավ չորացրու
- դեմքիդ վրա տարածիր դիմակը` շարժվելով ծնոտից դեպի ճակատ ուղղությամբ
- դիմակը չի կարելի քսել աչքերի շուրջը տեղակայված հատվածում
- երբ վերջացնես քսելը, 30 րոպեների ընթացքում մի խոսիր ու մի լարիր դիմախաղային մկաններդ
- դիմակը լվա նախ՝ տաք ջրով, ապա՝ սառը: Եթե չօգնի, մաշկդ տրորիր կաթի մեջ թրջած բամբակով և թաղաթի նման հեռացրու դիմակը:
Բաղադրատոմսեր
Հակաօքսիդանտային դիմակ. 1 ճաշի գդալ ժելատինի վրա 6 ճաշի գդալ ջուր լցրու և թող, որ ուռչի: Լավ տրորիր մինչև խյուս դառնալը 6-7 խաղողի հատիկ՝ կորիզների հետ միասին, ավելացրու ժելատինին, լավ խառնիր, տաքացրու գոլորշու վրա, քսիր մաշկիդ ու թող կես ժամ:
Մաքրող դիմակ. 1 թեյի գդալ ժելատինի վրա լցրու 3 ճաշի գդալ կեֆիր և 3 ճաշի գդալ կաթ: Երբ ժելատինն ուռչի, խառնուրդի վրա ավելացրու 1 ճաշի գդալ վարսակի ալյուր: Խառնել ու քսել դեմքին: Այս դիմակը լավ մաքրում է մաշկի ծակոտկենները և խոչընդոտում ճարպագեղձերի չափից առավել ակտիվությանը:
Լիֆթինգ-դիմակ. 1 թեյի գդալ ժելատինը թրջիր ջրով, ապա պատրաստիր մրգային խյուս: Եթե չոր մաշկ ունես, պատրաստիր ավոկադոյի կամ ծիրանի խյուս, իսկ եթե նորմալ` կիվիի կամ նարնջի, ճարպոտ մաշկի դեպքում` բալի կամ թուրինջի: Խյուսը խառնիր ժելատինի հետ, քսիր դեմքիդ ու թող կես ժամ:
Դիմակ՝ բոտոքսի փոխարեն. Միմյանց խառնիր 1 թեյի գդալ դեղձի յուղ, 1 թեյի գդալ ալոէի հյութ, ավելացրու մեկական պատիճ A և E վիտամիններ ու խառնիր ջրով բացած ժելատինին: Այս դիմակը պետք է քսել 3 շաբաթ շարունակ, շաբաթական 2 անգամ: Արդյունքն իսկապես համեմատելի է բոտոքսի հետ:
Հակատարիքային դիմակ. Նախապատրաստիր ժելատինը` թրջելով այն ջրում, ավելացրու մեկական թեյի գդալ դեղատնային գլիցերին ու մեղր: Ցնցող էֆեկտ է ապահովում:
Դեմքի ծակոտկենները մաքրող դիմակ. Հավանգի մեջ մանրացրու ակտիվացված ածուխի մեկ հաբ, ավելացրու նախօրոք թրջած ժելատինին, խառնիր ու քսիր դեմքիդ մաշկին:
Դիմակ ձիգ մաշկի համար. Ժելատինը թրջիր կաթի մեջ, ապա ավելացրու մեկ ձվի սպիտակուց: Բավականին խիտ է ստացվում, այդ պատճառով էլ այն կարող ես քսել ամուր վրձնի միջոցով:
Սնուցող դիմակ. Կաթի մեջ թրջած ժելատինին ավելացրու 1 ճաշի գդալ տրորած կաթնաշոռ: Բացի սնուցելուց ու փափկեցնելուց` այս դիմակը նաև թարմացնում է մաշկը:
Ճերմակեցնող դիմակ. Ժելատինը թրջիր մեկ վարունգի հյութի մեջ, քսիր դեմքիդ` նախապես խառնուրդը սառեցնելով մինչև սենյակային ջերմաստիճան:
Փափկեցնող դիմակ. Եթե մաշկը քամահարվել կամ կոպտացել է, պատրաստիր ժելատինը, ապա տաքացրու գոլորշու վրա ու ավելացրու կարագ: Երբ կարագը լուծվի, թող զանգվածը սառչի, ու քսիր այն վնասված հատվածներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը