Բաժիններ՝

ՀՀ միջազգային պահուստները շարունակում են նվազել

Հայաստանի Հանրապետության համախառն միջազգային պահուստները 2018 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել են 1 մլրդ 991.9 մլն դոլար։ Այդ թվում՝ 1 մլրդ 986.4 մլն դոլարը արտարժույըով ակտիվներն են, 5.5 մլն դոլարը՝ հատուկ փոխառության իրավունք Արժույթի միջազգային հիմնադրամում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկից։


Մայիսի վերջին միջազգային պահուստների ծավալը 2 մլրդ 7.8 մլն դոլար էր։ Հունիսին՝ մայիսի համեմատ, միջազգային պահուստները նվազել են մոտ 16 մլն դոլարով։

Ինչպես տեսնում եք աղյուսակում, միջազգային պահուստների նվազման միտումը նոր չէ, տարվա սկզբից պահուստները նվազում են՝ բոլոր ամիսներին։ Սակայն միջազգային պահուստների ամենազգալի նվազումը գրանցվել է ապրիլին։

Այսպես, եթե մարտի վերջին միջազգային պահուստների ծավալը 2 մլրդ 233.6 մլն դոլար էր, ապրիլի վերջին այդ ցուցանիշը կազմել է 2 մլրդ 30.1 մլն դոլար։ Այսինքն՝ միայն ապրիլ ամսին 203.5 մլն դոլարով կամ 9.1%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս