Բաժիններ՝

Ամենահզոր և արագ Lamborghini-ն «կխելագարեցնի»

Lamborghini ընկերությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Aventador կուպեի հարդկորյան տարբերակի նոր պատկերը՝ SVJ անվամբ: Լուսանկարին կից գրության մեջ, որտեղ երեւում է կանաչ գույնով ներկված ավտոմեքնայի թափքի մի մասը, արտադրողը նշել է, որ սուպերքառի հնրարավորությունները «խելագարեցնում են»։

Lamborghini Aventador SVJ-ի առանձնահատկությունը կդառնա ակտիվ աերոդինամիկայի ALA (Aerodinamica Lamborghini Attiva) բարելավված համակարգը: Aventador SVJ-ում որպես ուժային կայանք կօգտագործվի V12 6,5-լիտրանոց շարժիչը, որի հատույցը կմեծացնեն մինչեւ 770 ձիաուժ:

«Հյուսիսային օղակում» անցկացված թեստերի ժամանակ Aventador SVJ-ի նախասերիական նախատիպը սահմանել է ուղեգծի նոր ռեկորդ: Մրցարշավորդ Մարկո Մապելլին շրջանն անցել է 6 րոպե 44,95 վայրկյանում՝ երկու վայրկյանով արագ Porsche 911 GT2 RS-ից եւ մեկ վայրկյանով արագ՝ Nio EP9 էլեկտրական քառից:

The new Lamborghini Aventador SVJ will blow your mind. Stay tuned.

Gepostet von Lamborghini am Dienstag, 7. August 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս