Կենդանակերպի 5 ամենապատասխանատու նշանները
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տրամաբանական, վերլուծական մտածողություն ունեն, ինչը նրանց հնարավորություն է տալիս առողջ մտածել, ռեալիստ լինել: Կույսերը պրակտիկ են, զգուշավոր, պատասխանատու, ում դուր է գալիս կազմակերպել ամեն ինչ, կարգավորել: Կույսերը սովոր են ամեն բան նախապես ծրագրել, նյութական մարդիկ են, դանդաղկոտ են, սովոր են ամեն բան վերլուծել, կշռադատել:
Կշեռք: Թեև Կշեռքները կարող են առաջին հայացքից վճռական չթվալ, միշտ առողջ են դատում, ռեալիստ են: Սովոր են վերլուծել, ամեն բան կշռադատել, ճիշտ եզրահանգումներ անել: Օբյեկտիվ են, կարողանում են հասկանալ խնդրի էությունը, գտնել միակ ճիշտ ճանապարհը: Կշեռքներն իմպուլսիվ չեն գործում, նրանք միշտ կարիք ունեն մտածել «կողմ» և «դեմ» փաստարկների շուրջ: Այդ պատճառով նախքան որոշում կայացնելը երկար մտածում են:
Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առողջ դատողություն ունեն, պրակտիկ են, ռեալիստ: Թեև Կարիճները զգացմունքային են, զգայուն, միշտ ռեալ են գնահատում իրավիճակը: Շրջահայաց են, ուշադրություն են դարձնում բազմաթիվ մանր դետալների: Իրենց զգացմունքները թաքցնում են արտաքին զսպվածության և ինքնավստահության տակ: Սթրեսակայուն են, նպատակասլաց:
Այծեղջյուր: Միշտ լուրջ են, առողջ որոշումներ են կայացնում, աշխարհին ռեալ են նայում: Պրակտիկ են, պատասխանատու, լավ են հասկանում կանքի օրենքները, չեն խախտում բարոյահոգեբանական կանոնները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենազգուշավորն են: Հազվադեպ են հայտնվում զգացմունքների ազդեցության տակ, տուրք չեն տալիս իրենց ցանկություններին:
Ցուլ: Ռեալիստ են, պրակտիկ, լավ են հասկանում կյանքի նյութական կողմը: Գիտեն՝ ինչպես իրենց դրսևորել հասարակության մեջ, սիրում են կայունություն, կանխատեսելիություն, զգուշավոր, մտածող մարդու տպավորություն են գործում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են թաքցնում իրենց զգացմունքները, կարողանում են ամեն բան նախապես ծրագրել, միշտ կազմակերպված են:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը