Բաժիններ՝

2-3 տարի անց «Փյունիկ»-ը կխաղա Եվրոպայի լիգայի խմբային փուլում. Արթուր Սողոմոնյան

րևանի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հիացած է հայ երկրպագուներով:

«Երկար ժամանակ է, ինչ այսքան շատ երկրպագու չէի տեսել մարզադաշտում: Նրանք հրաշալի էին և աննկարագրելի մթնոլորտ կար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սողոմոնյանը:

Ակումբի նախագահի խոսքով՝ հայկական թիմը դեռևս պահպանում է շանսերը Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլ դուրս գալու համար: «Լիահույս եմ, որ Եվրոպայի լիգայի անցումային խաղը կկայանան Երևանում: Ես հեռահար նպատակներ ունեմ «Փյունիկ»-ի հետ կապված և 2-3 տարի անց թիմը կկարողանա խաղալ Եվրոպայի լիգայի խմբային փուլում»,-ասաց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Թել Ավիվի «Մաքաբի»-ի հետ: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031