Հրաշալի հյուրասիրություն նրանց համար, ովքեր հետևում են կազմվածքին. բեզե՝ առանց շաքարավազի
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/26445_w1024h768c1cx1500cy1000.jpg)
Բաղադրիչներ
- Ձվի սպիտակուց – 4 հատ
- Շաքարի փոխարինիչ՝ ըստ ճաշակի
- Վանիլին – 1 թ/գ
- Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Ձվի սպիտակուցները հարել կիտրոնի հյութի հետ:
- Աստիճանաբար ավելացնել վանիլինը և շաքարի փոխարինիչը՝ անընդհատ հարելով:
- Հրուշակագործի տոպրակով բեզե ձևավորել պերգամենտով պատված տապակի վրա:
- 200 աստիճան ջեռոցում բեզեները թխել մոտ 1-1.4 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը