Բաժիններ՝

«Ինտերը» առաջարկում է Մադրիչին 4 տարվա պայմանագիր և կարիերան «Ցզյանսու Սունինում» ավարտելու հնարավորություն

Իտալական «Ինտերը» ամեն կերպ փորձելու է ձեռք բերել  «Ռեալի»  կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Միլանյան  ակումբը Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստին  առաջարկում է չորս տարվա պայմանագիր: Իսկ պայմանագրի  ժամկետի ավարտից հետո նա կկարողանա իր կարիերան շարունակել «Ցզյանսու Սունինում»՝ լավ աշխատավարձով: Չինաստանի առաջնությունից հետո Մոդրիչը կարող է մեխից կախել խաղակոշիկները:

Ավելի վաղ նշվում էր, որ Մոդրիչը դեմ չէ տեղափոխվել, իսկ «Ռեալը» պատրաստ է հաշվի առնել Մոդրիչի ցանկությունը:

Մադրիդյան ակումբի նախագահ  Ֆլորենտինո Պերեսը կարող է բաց թողնել 32-ամյա կիսապաշտպանին՝ 60 միլիոն եվրոյով:

Սակայն նախորդ շաբաթ Պերեսը նշել էր, որ բաց կթողնի Մոդրիչին միայն 750 մլն եվրոյի դիմաց:

«Ինտերում»  սպասում են 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստին, քանի որ նա արդեն իսկ հայտնել է իր ներկայիս ակումբին, որ ցանկանում է հեռանալ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս