Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. քաղաքացին լողալով փորձել է օգնության հասնել, սակայն ետ չի վերադարձել
Օգոստոսի 3-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ. Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա. Շ.-ին (ծնված 2014 թ.), Է. Ս.-ին (ծնված 2007 թ.) և Գ. Դ.-ին (ծնված 2007 թ.): Պարզվել է, որ Ն. Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն ետ չի վերադարձել: Փրկարարները շարունակում են Ն. Շ.-ի որոնողական աշխատանքները:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: