ՀՖՖ-ն հետաձգել է «Փյունիկ»-ի առաջիկա խաղը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդառաջ է Երևանի «Փյունիկ»-ին և հետաձգել առաջիկա խաղը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի է ունեցել փոփոխություն: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջին մրցափուլի` օգոստոսի 5-ի ժամը 19:00-ի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը հետաձգվել է:
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի «Մաքաբի Թել Ավիվ» ակումբի հետ, օգոստոսի 7-ին, ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Պատասխան խաղը՝ օգոստոսի 16-ին։