
«Լիդիան ինթերնեյշնլ»- ը հայտնում է Ամուլսարի ծրագրի շուրջ ընթացիկ իրավիճակը ներդրումային շուկային ներկայացնելու մասին

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը ներդրումային շուկային տեղեկացրել է Ամուլսարի ծրագրի շուրջ ընթացիկ իրավիճակի մասին: Ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տարածքում ճանապարհների փակումը դեռևս շարունակվում է՝ ազդելով շինարարության վրա։
Ընկերությունը հայտարարել է նաև, որ իր գլխավոր վարկատուները համաձայնել են երկարաձգել վարկերի սկզբնական մարման ժամկետը մինչև 2018թ․ օգոստոսի 15-ը՝ մինչև Ամուլսարի ծրագրի շինարարության և գործարկման ավարտի համար ֆինանսավորման գործիքների համապարփակ վերանայման գործընթացի ավարտը։
«Լիդիան»-ը փորձում է հասնել գործող ֆինանսավորման գործիքների համապարփակ ռեստրուկտուրիզացիայի՝ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության և գործարկման փուլերը ավարտին հասցնելու նպատակով։ Վերանայման հետ կապված քննարկումները դեռևս շարունակվում են, և ընկերությունն ակնկալում է լուծումներ մոտ ապագայում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: