Բաժիններ՝

Մոուրինիոն ցանկանում է գնել Կրոսին և Բեյլին

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ցանկանում է թիմում տեսնել «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսին և մադրիդյան ակումբի հարձակվող Գարեթ Բեյլին:

Նշվում է, որ «Կարմիր սատանաների» ղեկավարությանը դժվար կլինի համոզել «սերուցքայիններին»՝ վաճառել մեկնարկային կազմի երկու ֆուտբոլիստների:
Նախորդ մրցաշրջանում Կրոսը Լա Լիգայում անցկացրել է 27 խաղ, խփել է 5 գոլ և կատարել է 2 փոխանցում: Բեյլն օգնել է «Ռեալին» 26 խաղերում՝ դառնալով 16 գոլի և 2 փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գարեթը մտադիր է ամռանը հեռանալ մադրիդյան ակումբից, սակայն նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին համոզել է նրան մնալ թիմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031