Բաժիններ՝

«Միլանի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին վերադարձավ թուրինյան «Յուվենթուս»

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին նորից դարձավ «Յուվենթուսի» խաղացող: Ֆուտբոլիստը, հանդես գալով «Միլանում» 1 տարի, վերադարձավ Թուրին, որտեղ խաղացել է 7 մրցաշրջան: Օգոստոսի 2-ին նա ենթարկվել է բուժզննության և պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:

Լեոնարդոն վերադարձավ «Յուվենթուս», իսկ նրա փոխարեն «Յուվենթուսից» «Միլան» տեղափոխվեց 24-ամյա պաշտպան Մաթիաս Կալդարան: Ակումբների ղեկավարները երկուսին էլ գնահատել են 35 մլն եվրո և երկու տեղափոխությունն էլ կատարել են առանց հավելավճարի:

«Միլանում» Բոնուչին ավագն էր և Սերիա Ա-ում անցկացրած 35 խաղերում դարձել է 2 գոլի հեղինակ: Transfermarkt-ը 31-ամյա Բոնուչիին գնահատում է 35 մլն եվրո, իսկ 24-ամյա Կալդարային՝ 25 մլն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս