
«Լուկա Մոդրիչը կհեռանա միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը վճարի 750 մլն եվրո». Ֆլորենտինո Պերես

«Գալակտիկոսի» նախագահն արդեն կորցրել է Զինեդին Զիդանին, Կրիշտիանու Ռոնալդուին և թույլ չի տա երրորդ կորուստն ամառվա ընթացքում:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է Լուկա Մոդրիչի արժեքը:
«Մոդրիչը կհեռանա թիմից միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկը վճարի նրա համար 750 մլն եվրո»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Շշուկները Մոդրիչին ուղարկում են Միլանի «Ինտեր»: Ներաձուրիների ֆուտբոլիստ Մարցելո Բյոզովիչը նույնիսկ ասել է, որ գործարքը ձևակերպվել է:
Մոդրիչը ԱԱ-2018-ի լավագույն ֆուտբոլիստն է: Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2010 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը