Բաժիններ՝

Վիեննայում ոստիկանական շներին շոգի դեմ կոշիկներ են տրամադրել

Վիեննայում ոստիկանական շներին որոշել են փրկել շոգից եւ տվել են հատուկ կոշիկներ, որոնք թաթերին թույլ չեն տա կպչել շիկացած ասֆալտին: Այս մասին հաղորդել է Wiener Zeitung-ը:

Քաղաքի ոստիկանական վարչության մամուլի քարտուղար Միքայելա Ռոսմանը հայտարարել է, որ կիզիչ մակերեւույթը կարող է լուրջ վտանգ ներկայացնել եւ հանգեցնել շների վնասվածքների, որոնք հարկադրված են երկար ժամանակ անցկացնել փողոցներում:

Սովորաբար կենդանիների թաթերն ընտելացած են բարձր ջերմաստիճաններին, սակայն Վիեննայում հաստատված երեսուն աստիճանի տապն ասֆալտը տաքացնում է միչնեւ հիսուն աստիճան, եւ դա հանգեցնում է թաթերի այրվածքների:

Շների համար հատուկ մշակված կոշիկը նաեւ օգտակար կլինի հրդեհների ժամանակ աշխատանքի համար եւ կենդանիներին կպաշտպանի գետնին եղած սուր առարկաներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031