Բաժիններ՝

«Չկա Ռոնալդուի նման ֆուտբոլիստ, բայց «Ռեալն» ավելին է յուրաքանչյուր ֆուտբոլիստից». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարծիք է հայտնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալից» «Յուվենթուս» տեղափոխության մասին:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն իտալական ակումբ է տեղափոխվել այս ամառ:
«Բոլորը գիտեն, թե ով է Կրիշտիանու Ռոնալդուն: Սակայն բոլորին հայտնի է նաև այնպիսի ակումբի մասին, ինչպիսին «Ռեալն» է: Ակնհայտ է, որ չկա Ռոնալդուի նման ֆուտբոլիստ, բայց «Ռեալն» ավելին է յուրաքանչյուր առանձին վերցրած ֆուտբոլիստից»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Ռոնալդուն հանդես է եկել «Ռեալի» կազմում 2009-2018թթ.: Ակումբի հետ միասին պորտուգալացին 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս