Բաժիններ՝

Սան-Ֆրանցիսկոյում ռոբոտ են ստեղծել բուրգեր պատրաստելու համար. CNBC

Ամերիկյան Creator ընկերությունը մշակել է ռոբոտացված կոմբայն, որը նախատեսված է պատվերով բուրգեր պատրաստելու համար: Նորույթը Սան-Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ) շահագործման կհանձնվի սեպտեմբերին: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը:

Կոմբայնը համալրված է 20 տարբեր համակարգիչներով, 350 սենսորային տվիչներով եւ 50 կատարողական մեխանիզմներով: Դրանք, ինչպես նշվում է, աշխատում են լիովին ավտոմատացված ռեժիմով:

Մեկ բուրգերի պատրաստումը միջին հաշվով տեւում է հինգ րոպե եւ արժե ընդամենը 6 դոլար՝ ԱՄՆ-ում հասարակական սննդի սովորական ձեռնարկություններում առնվազն 12-16 դոլարի համեմատությամբ: Սպասարկող անձնակազմն աշխատանքին միայն միանում է, երբ հարկավոր է պատվեր ընդունել, լրացնել բուլկիների եւ լցոնների պաշարը եւ կերակրատեսակը հասցնել հաճախորդին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031