Իռլանդիայում «Գահերի խաղից» դղյակը վաճառում են Լոնդոնի տան գնով
Հյուսիսային Իռլանդիայում 19-րդ դարի կեսերի պատմական դղյակի մի մասը, որտեղ տեղի են ունեցել «Գահերի խաղը» ժողովրդականություն վայելող ամերիկյան հեռուստասերիալի նկարահանումները, վաճառում են 656 հազար դոլարով:
Այդ մասին հայտնել է Travel and Leisure-ն: Ինչպես նշում է հրատարակությունը, հայտարարված արժեքն ավելի ցածր է, քան տան գինը Լոս Անջելեսում եւ մոտավորապես համադրելի է Լոնդոնում տների արժեքի հետ: Շահագրգիռ գնորդներին սպասում են վեց շքեղ բազմահարկ բնակարաններ՝ կամարաձեւ առաստաղներով եւ 19-րդ դարի բուխարիներով:
Կառուցման պահից մինչեւ 1921 թվականը դղյակում ապրել է Գոսֆորդ կոմսերի ընտանիքը, այնուհետեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այնտեղ զորքեր են տեղավորվել, իսկ դրանից հետո կառույցը վերափոխվել է հյուրանոցի: Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են դղյակ այցելում զբոսաշրջիկները՝ «Գահերի խաղը» սերիալի երկրպագուները, որի սյուժեի համաձայն, Ռոբ Սթարքը հենց այստեղ է մահապատժի Է ենթարկում Ռիքարդ Կարսթարքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: