Փաստաբանը դիմել է ՀՔԾ-ին՝ թույլ տալ Խաչատուրովին մեկնել ՀԱՊԿ աշխատանքի. ՀՔԾ-ն հապաղում է պատասխանել. aysor.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով թույլ տալ Խաչատուրովին մեկնել Մոսկվա աշխատանքի, Aysor.am-ին տեղեկացրել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգիրքը՝ փաստաբանն ասաց, որ մեղադրյալի համար, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը որևէ պարտականություն չի սահմանում։ Այդուհանդերձ, նույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Յուրի Խաչատուրովը հանդիսանում է միջազգային կազմակերպության (ՀԱՊԿ) Գլխավոր քարտուղարը, ունի ամենօրյա և անհետաձգելի աշխատանքային պարտականություններ, որոնց չկատարումը կարող է հանգեցնել միջազգային կազմակերպության ընդհանուր աշխատանքների կազմալուծմանը, դրա միջազգային վարկի և հեղինակության անկմանը և այն, որ Յուրի Խաչատուրովը վարույթն իրականացնող մարմնի առաջին իսկ կանչով ներկայացել է, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անբարենպաստ հետևանքից խուսափելու համար, միջնորդություն ենք ներկայացրել ՀՔԾ, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չունենք միջնորդության վերաբերյալ», – ներկայացրել է փաստաբանը։

Պողոսյանը նաև հավելեց, որ Խաչատուրովը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իր գտնվելու վայրը և պարտավորվել է անհրաժեշտության ու նաև նախապես տեղեկացվելու դեպքում, ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս