
Tesla-ն պլանավորում է 5 մլրդ դոլար ներդնել Չինաստանում ձեռնարկություն կառուցելու գործում. Bloomberg

Tesla ամերիկյան ընկերությունը պլանավորում է 5 մլրդ դոլար ներդնել Չինաստանում գործարան կառուցելու գործում, որպեսզի հաստատվի աշխարհում ամենաարագ զարգացող ավտոմոբիլային շուկայում: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության իրազեկ աղբյուրներ:
Ընդ որում, գործակալության տվյալներով՝ Tesla-ն քննարկում է Չինաստանում միջոցներ ներգրավելու հնարավորությունը նախագծի մասնակի ֆինանսավորման համար:
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, Tesla-ն հունիսին պայմանավորվել է Շանհայից ոչ հեռու իր ձեռնարկության կառուցման շուրջ, որտեղ պլանավորվում է մինչեւ 2020 թվականը գործարկել Tesla Model 3 նոր ավտոմեքենայի արտադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: